Փետրվարի 19-ին մահափորձ է կատարվել Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության պաշտպանության նախարարի նկատմամբ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Եմենի տեղեկատվության նախարարի խորհրդական Մուխթար ար-Ռահբիին:
Ականի վրա մեքենայի պայթյունի հետևանքվ նախարարը չի տուժել, սակայն նրան ուղեկցող անձնակազմից զոհեր և վիրավորներ կան:
«Եմենի պաշտպանության նախարարը փրկվել է մահափորձի ժամանակ ականի վրա մեքենայի պայթելու արդյունքում»,-նշել է ար-Ռահբին:
Մահափորձը տեղի է ունեցել Մաարիբ նահանգից արևմուտք ընկած տարածքում. գրանցվել է 4 զոհ: