ՀՀ նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է առաջարկություն պաշտոնանկ անել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին, ում մասին այս օրերին մամուլում և սոցցանցերում տարբեր բնույթի մեկնաբանություններ հնչեցին:
Մամուլը գրել էր, որ մի շարք ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել հեղափոխության օրերին Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի արձակած ապօրինի հրամանների մասին։
Մասնավորապես, որ նա այդ օրերին՝ կոնկրետ 2018-ի ապրիլի 20-ին, իր մոտ է կանչել իր բոլոր տեղակալներին, բաժանմունքի պետերին, 15-20 կոչումով գնդապետների և հրահանգ է տվել՝ եթե այդ օրերին ժողովուրդը փակի զինվորական ավտոտեսչությանն ուղեկցող մեքենաների ճանապարհը, ապա զինվորական ավտոտեսչությանը հրահանգել՝ իջնել ուղեկցող ավտոմեքենայից ու նստել զինվորական բեռնատար ավտոմեքենայի ղեկին և տրորելով անցնել ժողովրդի վրայով։
Ըստ մամուլի հրապարակումների Բաղդասարյանը դա հիմնավորել է՝ ասելով, թե հեղափոխություն է, մի 7-8 հոգի էլ պետք է մեռնի:
Այս առնչությամբ ֆեյսբուքյան օգտատեր Ելենա Զոհրաբյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով.
«Նայե՛ք ուշադիր, սա ՌՈ պետն է…
Սա նախկին ռեժիմի մարդակեր կերպարի վառ դրսևորման տիպիկ օրինակ է։ Սա Աշոտյանի ու Շարմազանովի էությունը բնութագրող հավաքական կերպար է։ Սա Շուշան Պետրոսյանի, Կարինե Աճեմյանի հերոսի կերպարն է։
Սրա համար մարդ սպանելն եղել է ու կա զուտ որպես սեփական պաշտոնը ու տակի փափուկ աթոռը պինդ գրկելու գրավական։ Սա ու էլի էս արարածի նման շատերը՝ հանուն 10 տոննա բենզին գողանալու պատրաստ են եղել 10֊էլ, տո 20 մարդ էլ սպանելու»։
Այս գրառան տակ Գևորգ Մանուկյան օգտատերը գրել է.
«Ամենա հետաքրքիրը ես երեկ նկատեցի, երբ այդ թեմայով երեկ բանավեճ էլ գնում ու ՌՈ նախկին պետի տեղակալը այդ թեմայով հայտարարություններ էր անում, ՌՈ ներկայիս որոշ աշխատակիցներ ուղիղ եթերի ժամանակ անպարկեշտ բառապաշարով մեկնաբանություններ էին գրում ասելով, որ սուտ է, նման բան չկա, բայց երբ բոլոր հերքողների ֆբ էջերը մի փոքր ուսումնասիրեցի, տեսա որ նրանք մինչև հիմա անթաքույց սիլի — բիլի են անում նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչների հետ, ստացվում է այնպես, որ ՌՈ պետը իր ղեկավարած համակարգում ունի բազմաթիվ իրեն աջակցողներ, դրանց ևս պետք է շուտափույթ հեռացրել այդ համակարգից»: