ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետն ընդունել է մահացած զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներին:
ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը 18.02.2020թ. ընդունել է ս.թ. փետրվարի 12-ին մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող քննչական եւ դատավարական գործողությունները:
Ա.Կրկյաշարյանը վերջիններիս վստահեցրել է, որ նախաքննական մարմնի կողմից մանրամասն քննության առարկա են դարձվելու քրեական գործով էական նշանակություն ունեցող եւ տուժողի իրավահաջորդներին մտահոգության տեղիք տված բոլոր հանգամանքները։