Երեկ ուշ երեկոյան Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, մեր տեղեկություններով, հրավիրվել է Երևան, ըստ էության` նշանակման առումով վերջնական համաձայնության գալու հարցով: ArmLife.am-ը նախօրեին գրել էր, որ ՊԲ հրամանատարի պաշտոնում ղեկավարությունը կանգ է առել Ջալալ Հարությունյանի նշանակման վրա:
Հետաքրքիր է նաև այն, որ երեկ կեսօրից Արցախում ՊԲ հրամանատարի պաշտոնում նաև այլ անուններ շրջանառվեցին, մասնավորապես ArmLife.am-ին հայտնի դարձավ, որ Արցախում ՊԲ հրամանատարի պաշտոնի համար քննարկվել է նաև ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանի թեկնածությունը: Արցախցիների համոզմամբ՝ Միքայել Արզումանյանը ևս հմուտ ռազմական գործիչ է: