Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լևոն Քոչարյանը հիմարություն է համարում Սահմանադրության փոփոխության գործընթացը

Ես չեմ պաստրաստվում որևէ ձևով մասնակցել այս հակաիրավական, հակասահմանադրական գործընթացին: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ Սահմանադրության փոփոխությունների գործընթացում աջակցի «Ոչ»-ին:

«Անձամբ ես որևէ կերպ չեմ միանալու: Սա շատ մեծ հիմարություն է, որն արվում է սեփական մարդկանց ՍԴ-ում ունենալու համար»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է իշխանությունների պարզաբանումներին, կրտսեր Քոչարյանը նշել է, որ վերջիններս ուղղակի ցանկանում են արդարացնել, իրավական հիմք տալ իրենց ապօրինի գործողություններին. «Նրանք ամեն անգամ շեշտում են, թե դա ժողվորդի պահանջն է: Դա բացարձակ սուտ է: Դուք լավ տեսնում եք, որ ժողովուրդը նման պահանջ չունի: Մարդկանց հուզում է օրինակ բալային համակարգի, տեսախցիկների հարցը, որոնց մասով ժողովրդի ցանկության մասին չեն հիշում: Ինչ իրենց պետք է վերագրում են ժողովրդին»:

Please enter a valid URL