Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է հայտնել վարչապետին ՔԿ-ի նախագահը 13 զինվորի մահվան գործերով. Տոնոյանը ՊՆ-ում կտրուկ քայլերի է գնալու

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բանակում տիրող իրավիճակի մասով երեկ մեկը մյուսի հետեւից հաջորդեցին ղեկավար մարմինների խորհրդակցություններն ու քննարկումները: ArmLur.am-ը երեկ տեղեկացրեց, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը գործուղումից վերադառնալուց հետո շտապել է կառավարություն` ՀՀ վարչապետի հետ հանդիպման:

Բանն այն է, որ բանակում արձանագրված դեպքերի մասով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրմոտ էր կանչել անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին, Զինված ուժերի եւ իրավապահ մարմինների բարձրաստիճան այլ ներկայացուցիչների:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել վերջին շրջանում Զինված ուժերումտեղի ունեցած մահվան դեպքերի հանգամանքներին եւ պատճառներին: Պատասխանատուները զեկուցել են հարուցված քրեական գործերի ընթացքի մասին:

Վարչապետ Փաշինյանն առաջնային է համարել ԶՈՒ-ում քրեական ենթամշակույթի եւ կարգապահության հետ կապված առկա խնդիրների լուծումը եւ ընդգծել կարգապահության մակարդակի շեշտակի բարձրացման ուղղությամբ հետեւողական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ պատասխանատուներին տալով համապատասխան հանձնարարականներ:

Սա՝ պաշտոնապես: Իսկ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետը ներկա պաշտոնատար անձանց առանձին-առանձին իրենց կողմից թույլ տված բացթողումների մասով նկատողություններ է արել, իսկ, ահա, հանդիպման ներկա պաշտոնատար անձանցից որեւէ մեկը առարկությամբ հանդես չի եկել, գլուխները կախ՝ լսել են վարչապետի նկատողությունները:

Ավելին, տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը վարչապետին ներկայացրել է բոլոր դեպքերը՝ հատ առ հատ նշելով, որ դեպքերը մեկը մյուսիհետ կապ չունեն, այլ ամեն մեկը առանձին խնդիր է. մի դեպքում զինվորը զորամասի հետ կապված խնդիր է ունեցել, մյուս դեպքում անձնական խնդիր է եղել, եւ այդպես շարունակ: Ասել է թե՝ վարչապետին կոմիտեի նախագահը բացատրել է, որ զինվորների՝ մեկը մյուսի հետեւից կատարվող ինքնասպանությունները միմյանց հետ կապ չունեն, այլ առանձին դեպքեր են:

Եվ, ահա, մեզ հասած լուրերի համաձայն՝ վարչապետի հետ հանդիպումից հետո նախարար Տոնոյանը ՊՆ-ում կտրուկ քայլերի է գնալու, եւ երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՊՆ վարչություններից մեկի պետի մասով կոնկրետ որոշում կա. նա կազատվի պաշտոնից:

armlur.am

Please enter a valid URL