Ջալալ Հարությունյանն այն զինվորականն է, որի մահը երազում տեսնում էր ազերի զորքը: 2015 թվականին ադրբեջանական բանակը տարածեց հաղորդագրություն, որ իբր նրանց հաջողվել է սպանել գնդապետ Ջալալ Հարությունյանին:
Ադրբեջանական բանակը և ժողովուրդը ցնծության մեջ էին, դե իրենց էլ կարելի է հասկանալ, զոհվել էր /Աստված հեռու պահի/ գնդապետ Ջալալը…
«Սկզբում ինձ զարմացրեց իմ մահվան մասին տեղեկությունը: Սակայն, երբ այդ մասին սկսեցին գրել նաև ադրբեջանական մյուս լրատվամիջոցները, գրեթե համոզեցին ինձ, որ ես արդեն կենդանի չեմ» մեկ օր անց այսպիսի պատասխանով պարոն գնդապետը հիասթափեցրեց ադրբեջանական փուչիկ բանակին:
Մեր զորամասում, մարդ չէին սպանում, իսկ դա արդյունքն էր Ջալալ Հարությունյանի խիստ և կարգ ու կանոնով լինելու,-պատմում են պարոն Հարությունյանի մոտ ծառայած զինվորները.
«Ամեն երկուշաբթի, երեք անգամ զորքը շարային երթով անցնում էր…«Ատե պարապությունից հանցագործ են տառնըմ: Զորքին պարապ մի թողեք» ասում էր հրամանատարը, հետո ավելացնում՝ «Ծնողդ պահալ ա, պիրալ ա որ մեր հողը պահիս, սաղ սալամադ քեզի պիտի տամ ծնողիդ, ջանդամ թե դու ինձ վատ պեն ասիլ չիս»:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ ժամանակին մի նշանակման առումով Ջալալ Հարությունյանի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Միայն մի բան կասեմ՝ այսօր Արցախի Պաշտպանության բանակի ԳՇ պետ նշանակված Գնդապետ Ջալալ Հարությունյանը Հայկական բանակի՝ իմ ճանաչած ամենախարիզմատիկ հրամանատարն է»։
Եվ ընդհանրապես, նրա մասին Արցախում ասում են՝ Հայկական բանակի ամենաազնիվ, պրոֆեսիոնալ, ապաքաղաքականացված ու նվիրված զինվորականներից մեկն է։
Նշենք, որ ArmԼife.am-ի տեղեկություններով Արցախի ՊԲ նոր հրամանատար կնշանակվի Ջալալ Հարությունյանը:
ArmLife.am