Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը քիչ առաջ եկավ ԱԺ։ Նա կմասնակցի բանակում ստեղծված իրավիճակի վերաբերյալ դռնփակ քննարկմանը։
Խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ վերջում իրենք կպատասխանեն լրագրողների հարցերին:
Հիշեցնենք, որ երեկ էլ բանակի հարցը քննարկվել էր վարչապետի մոտ և ըստ որոշ տեղեկությունների, սպասվում են պաշտոնանկություններ։