Լարսի ռուսական կողմում ձյան կուտակման պատճառով արդեն 17 օր կանգնած հայ վարորդները ահազանգում են: NEWS.am-ի հետ զրույցում վարորդներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, նշեց որ ազգությամբ թուրք եւ վրացի վարորդները գումարով անցնում են, իսկ իրենք մնացել են կանգնած:
«Թուրքերն ու վրացիները փող տալիս անցնում են անցակետը, իսկ մենք 17-րդ օրն է, մնացել ենք այստեղ՝ սոված, ծարավ, քուչեքը ընկած։ Սնունդ ենք բերում Հայաստան, հիմա սրա ժամկետն անցնում է։ Չգիտենք՝ ում դիմենք, որ գոնե էս սնունդը անցկացնեն Հայաստան։ Մեզ պարզ ասում են՝ փող տվեք, գնացեք, հակառակ դեպքում մնացեք հերթի մեջ այնքան ժամանակ, մինչեւ ճանապարհը կկարգավորվի»։ Վարորդների խոսքով` Լարսում Հայաստանի ներկայացուցիչը իրենց չի մոտեցել:
«Ոնց որ բոմժ լինենք, ո՛չ սնունդ կա, ո՛չ լոգանք ենք ընդունում, սենց օրերով էս ճանապարհի վրա կանգնած ենք։ Մեր պատկան մարմինները քնա՞ծ են։ Ասում են՝ Լարսի ներկայացուցիչ ունենք, բա ո՞ւր է։ Գոնե այցելի, տեսնի էս վարորդների վիճակը։ Մոտենում ենք ոստիկանին հարցնում ենք՝ կամանդիր ինչ նորություն կա, ասում է՝ ոչ մի նորություն, եթե ուզում ես գնաս, 3-ից 7 հազար ռուբլի փող տուր ու անցի։ Ինչքան շատ ես գումար տալիս, էնքան շուտ ես անցնում առաջ»,-ասաց վարորդը։
Նա նշեց, որ իրենց մի քանի օր առաջ այցելել է դեսպանատան աշխատակիցները, տեղում ծանոթացել են իրավիճակին, իրենց բավարար քանակի սնունդ են բերել։
Նշենք, որ ՀՀ տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եվ ՀՀ Վրաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել են բեռնատարների վարորդների հետ։
Բեռնատարի վարորդները կանգնած են ձյան պատճառով եւ չգիտեն մաքրման աշխատանքներ կատարվում