ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի գրառում է կատարել՝հիշատակելով լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանին, ով այսօր հանկարծամահ է եղել:
Մեր Գերմանը էլ չկա
Էդ օրը Գերմանն ինձ նկարեց ու ես դարձա ՆԿԱՐ
Գերման ջան, ինչ ցավ է, որ չկաս
Գերմանի հետ պայմանավորվել էինք, որ առաջիկա օրերին Հրազդան քաղաքի գրադարանում Սամվել Մկրտչյանին նվիրված օր պիտի անենք: Գերմանը խոստացավ, որ այդ օրը ինձ նվիրելու է Սամի և իմ մի լուսանկարը, որը դեռ որևէ մեկը չէր տեսել: Ու արդեն քանի ժամ է Գերմանը չկա: Ցավը ծանր է:
Լուսանկարը Գերման Ավագյանի
Հիշեցնենք, որ 1989 թվականից Գ. Ավագյանը՝ որպես ազատ լուսանկարիչ, համագործակցել է տարբեր պարբերականների հետ։ Իր լուսանկարներում Գերման Ավագյանը անդրադարձել է սոցիալական հարցերին, մտավոր առողջության խնդիրներին, հանքարդյունաբերության հարցերին, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին։
Լուսանկարիչը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ լուսանկարի միջոցով, կարծես, այսօրվա մեր կյանքը սառնարանում սառեցվում է, որ տարիներ հետո գալիք սերնդին ցույց տանք: