Search
Close this search box.

Սերժի մտերիմ Բարսեղի ընկերությունից գողություն են կատարել

Երեկ՝ փետրվարի 15-ին, ոստիկանության էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ, 51-ամյա Անդրանիկ Ա.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 20:30-ից մինչև 21:30-ն ընկած ժամանակահատվածում Գ. Մահարու փողոցի 1/3 հասցեում գործող «Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանից գողացել են 1 մլն 110 հազար դրամ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խմբին Արդրանիկ Ա.-ն հայտնել է, թե ում է կասկածում գողությունը կատարելու փաստով: Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով՝ Անդրանիկ Ա.-ն իրավապահներին հայտնել է նաև, որ ինքն աշխատում է «Ֆլեշ» ՍՊԸ-ում՝ որպես բենզալցակայանի վարիչ, իսկ կասկածյալը մշտական բնակության վայր չունի և նշված բենզալցակայանում աշխատել է որպես լիցքավորող:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL