«Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում բազմաթիվ մարզասերնե դիմավորեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին
Հիշեցնենք, որ Հռոմում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե:
Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը կանգնեցին պատվո հարթակի երկրորդ աստիճանին:
Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Հռոմում պայքարեց ԵԱ-ի 5-րդ չեմպիոնության համար: 97 կգ քաշայինների կարգում Ալեքսանյանը գոտեմարտեց Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոզ Կախելաշվիլիի հետ: