Հայաստանի դատարանն ազատ է արձակել Վրաստանի քաղաքացի Ավտանդիլա Մարտիաշվիլիին, ով դատապարտվել էր հայ-իրանական սահմանով մոտ կես տոննա հերոին տեղափոխելու փորձի համար, հայտնում է Первый канал-ը:
927 կիլոգրամ հերոինով հատուկ թաքստոցները հայտնաբերվել են 2014 թվականի հունվարին ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից՝ Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան ուղևորվող բեռնատարի խուզարկության արդյունքում:
Բեռնատար մեքենայի վարորդը՝ վրացի Ավտանդիլա Մարտիաշվիլին, այդ գործով դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Դատարանը նրան ազատ է արձակել առողջական խնդիրների պատճառով:
Վրաստանի քաղաքացին դուրս է եկել բանտից՝ վերաքննիչ դատարանի որոշման հիման վրա: Առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել և դատապարտել 17 տարվա ազատազրկման: