Այսօր հարազատները վերջին հրաժեշտը տվեցին փետրվարի 12-ին Արցախում զոհված, 2000 թվականին Երևանում ծնված Տիգրան Մանվելյանին: Հարազատները ArmLife.am-ին պատմում էին , որ Տիգրանը դեպքից երկու օր առաջ խոսել ընտանիքի անդամների հետ, փետրվարի 14-ին պետք է դիրքերից զորամաս իջնեին: Շատ համեստ ու դաստիարակված տղա էր, քանդակագործ,նրա երկու եղբայրները նույնպես ծառայել են Արցախում: Տիգրան Մանվելյանը կզորացրվեր հինգ ամսից:
Տիգրան Մանվելյանի հարազատները, ովքեր ուղղակի չկարողացան խոսել տեսախցիկի առաջ, ասում էին, որ Տիգրանը ինքնասպանության գնացող տղա չէր, ու պահանջում էին տեղ հասցնել նախարարին, որ հրատապ ուսումնասիրեն ոչ միայն Տիգրանի այլ նաև մյուս տղաների զոհված լինելու հանգամանքները, թե չէ իրենք կգնան կհասնեն Արցախ:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, Պաշտպանության բանակի (ՊԲ) հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը: Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Տեսանութում Արցախում զոհված Տիգրան Մանվելյանի վերջին հրաժեշտը.