Բանակում կարգ ու կանոնի հիմնական պատասխանատուն դա Զինվորական Ոստիկանությունն է։
Այս կառույցը իրականացնում է նույն գործառույթը, ինչ ՀՀ Ոստիկանությունը քաղաքացիական հասարակության մեջ։
Եթե քաղաքացիական կյանքում տեղի են հանցագործություններ և դրանք չեն կանխարգելվում և բացահայտվում, մենք պահանջում ենք ոստիկանապետի հրաժարականը։ Նույն կանոնը գործում է նաև բանակում։45 օրում բանակում եղել է 13 զոհ, որը մեծամասամբ որակվել է, որպես ինքնասպանություն։
Զինվորական Ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը ոչ միայն չի կանխարգելում բանակում հանցագործությունների կատարումը, այլ նաև չի բացահայտում։
Կարելի էր մտածել, որ ՌՈ պետը ընդամենը չի տիրապետում իրավիճակին, եթե չլիներ մի բայց։
Այսօր ՌՈ պետն է Արթուր Բաղդասարյանը, որը ըստ ականատեսների և մամուլի հրապարակումների ապրիլյան հեղափոխության օրերին հրաման էր տվել զինվորական ոստիկանության աշխատակիցներին, հանուն Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման ուղիղ կրակ բացել ժողովրդի վրա։
Այսօր բազմաթիվ լրատվամիջոցներ և իրավապաշտպան կազմակերպություններ բանակում տեղի ունեցող մահվան դեպքերը կապում են նախկին ռեժիմի կողմից իրականացվող սաբոտաժի հետ, որը ավելի ակտիվացավ Վարչապետի այն հայտարարությունից հետո, որ 2019թ-ին արձանագրվել է բանակում մահացության աննախադեպ ցածր քանակ։
Բանակում մահացության դեպքերի կիզակետ դարձավ սահմանադրական հանրաքվեի օրը նշանակելը։
Այս համատեքստում, կարծում եմ, որ ՌՈ պետի ամենաթողությունը, իր պարտականությունները չկատարելը կարող է կապված լինել նաև վերը նշված, նախկին հանցագործների ռևանշի հետ։
Գտնում եմ, որ եթե մենք ցանկանում ենք կասեցնել բանակում մահերի աննախադեպ քանակը, ապա մոտակա օրերին պետք է պաշտոնանկ արվի և քրեական պատասխանատվության ենթարկվի առաջին հերթին ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը։
Հուսամ գոնե այս հորդորս կլսի մեր ժողովրդական իշխանությունը։
Իրավապաշտպան Արտակ Գալստյանի ֆեյսբուքյան էջից