Search
Close this search box.

Խնդրում եմ բանակի վերաբերյալ հասարակության մեջ Արցախի հարցում չփորձել անցկացնել որևէ բաժանարար գիծ. Իմ քայլի պատգամավոր

Զինծառայողի մահը մեզ համար ողբերգություն է, այն անմիջականորեն առնչվում է յուրաքանչյուրիս։ Իմ կարեկցանքն եմ հայտնում որդեկորույս ընտանիքներին:

Մենք բոլորով ենք պատասխանատվություն կրում բանակում, և ոչ միայն, տիրող իրավիճակի համար:

Սիրելի՛ քաղաքացիներ,

չկա որևէ արդարացում և սփոփանք ոչ պատերազմական պայմաններում զինծառայողի կորստին, բայց և խնդրում եմ բանակի վերաբերյալ, հասարակության մեջ, Արցախի հարցում չփորձել անցկացնել որևէ բաժանարար գիծ:

Բանակը մեր պետականության գոյության ողնաշարն է:

Այս կապակցությամբ պառակտող թյուրընկալումներն ու ապատեղեկատվությունը անթույլատրելի են մեզ համար։

Վստահեցնում եմ, որ օրենքի առջև մեղավորները պատասխան են տալու։

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյան

Please enter a valid URL