Երեկ Արցախում ևս մեկ զնիվորի կորուստ ունեցանք՝ խաղաղ պայմաններում: Մահացու հրազենային վիրավորում ստացավ ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը: Ֆեյսբուքյան օգտատերերի առաջին արձագանքն ափսոսանքն ու ցավակցությունն է՝ ևս մեկ երիտասարդի կյանք ընդհատվեց, շատերը նաև արձանագրում են` զինված ուժերում արտակարգ միջոցներ իրականացնելու անհրաժեշտություն կա:
Անահիտ Բաբայան— Լավ սրա վերջը ինչ է լինելու, ինչո՞ւ միայն Արցախում։ Ինչ որ սատանեկան բաներ են կատարվում, ում կողմից, ում դեմ։ Խորհելու և մտահոգվելու առիթ են տալիս։ Արդյո՞ք դավադրություն չէ թուրքաբարո մարդկանց կողմից:
Ռուզաննա Ստեփանյան— Պարոն նախարար, սրան այլևս անկարող ենք դիմանալ, գործի անցեք ու կարգի բերեք բանակում ամեն ինչ, ու ձեզ պահեք ձեր ցավակցությունը։
Աստված հոգիդ լուսավորի, զինվորս:
Արամ Մանուկյան— Հարգելի պատգամավորներ, իշխանավորներ, քայլեր ձեռնարկեք, կանչեք, թող բացատրեն համապատասխան մարմինները, թե ինչ է կատարվում մեր Բանակում ։ Արեք էտ քայլերը, եթե չեք ուզում, որ մենք հավաքվենք գնանք ՊՆ՝ բացատրություն պահանջելու։ Սա շանտաժ կամ սպառնալիք չընդունեք, ուղղակի էլ հնարավոր չի նմանատիպ դեպքեր լսելը և հանդուրժելը։
Կարեն Հովհաննիսյան— Տղեր , չպակասեք… Առաջ թուրքի գյուլլից էի վախենում, ամեն ինչ արեցինք, որ չկարանա թիրախավորի, մոտ գա, իսկ հիմա մեր…
Արմեն Հովհաննիսյան-Կամ կառավարությունը պետք է ընդունի, որ բանակում կատարվածը ազգային աղետ է ու արտակարգ միջոցներ իրականացնի, կամ առնվազն Տոնոյանը հրաժարական տա։ Բոլոր հնարավոր սահմանները խախտված են…
Աիդա Ներսիսյան- Այսօրվա սպանված զինծառայողն է, կոչումով սպա, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ Հայկ Ներսեսի Ասրյանը (ծնվ.1997թ): Ավարտել է Գորիսի թիվ 1 դպրոցը: Սովորել է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում: Մասնագիտությամբ ծրագրավորող էր: Ավարտել էր Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Դե սիրտ բեր, որ չճաքի:
Ստեփան Դանիելյան— Բանակի զոհերն արդեն պատահականություններ չեն, այսպես չի կարող լինել։ Բոլոր սահմաններն արդեն անցնում են, սա արդեն տեռոր է՝ քաղաքականություն է։ Ինչ -որ խնդիր է լուծվում՝ մեր դեմ հոգեբանական գրոհ է սկսվել, իսկ թե ինչ նպատակով, դեռ դժվար է ասել։ Կարծես թե մեզ ինչ-որ որոշման են ցանկանում հոգեբանորեն նախապատրաստել, այլ բան արդեն հնարավոր չի մտածել։
Վարդ Սիմոնյան— Լսեք, էս ո՞ր մի շակալն է «չպարզված հանգամանքներում» մեզ հնձում․ 43 օրում՝ 10, վերջին 15 օրում՝ 8 զոհ…: Սա արդեն ՎԵՐՋՆ Է, ուշքի եկեք։ Բիլակավորները հասկացան, որ թեʹ Հայաստանում, թեʹ արցախյան ընտրություններում քաղաքական հեռանկար չունեն ու անցան ամենաստոր պրովոկացիաների՞։ Ու հիմա էլ սպասում են, որ էս ողբերգական վիճակը մեզ էնքան փալաս կդարձնի, որ մենք Հայաստան ու Արցախ սրե՞նք իրար դեմ. էդ չի՞ տգետ զոռբաների հաշվարկը։ Էն նախկին երիտասարդ հրեշի տիղմով լցված ուղեղը մտցրեք, որ էս քունը չքնի ու էս երազը չտեսնի:
Արա Վարդանյան-Ցավով արձանագրում եմ, որ այսօր ունեցանք այս տարվա սկզբից 13-րդ զոհը բանակում։
Ցավակցում եմ հարազատներին, բայց չեմ կարող գտնել սփոփանքի խոսքեր։ Խոսքեր, որ ինչ-որ կերպ կթեթևացնեին ձեր վիշտը։
Ի՞նչ ասեմ, ի՞նչ գրեմ… իրոք չգիտեմ։
Դիմում եմ Վեհափատ Հայրապետին.
Վեհափառ Տեր, խնդրում եմ Ձեզ համերաշխության կոչով դիմել ողջ Հայ ժողովրդին։ Մենք կարծես թե կորցնում ենք Քրիստոնեական հավատքը, քանզի չեմ գտնում այլ բացատրություն իրար հանդեպ ստեղծված այս ատելությանը և անհանդուրժողականությանը։ Մեր բազմաչարչար ազգը, որն անցել է բազում դժվարություններով, այսօր բռնել է կործանման ուղին և հաստատակամ քայլերով գնում է դեպի ինքնաոչնչացում։
Սա այն պահն է, երբ Հայոց Եկեղեցին պարտավոր է ասել իր կրոնական խոսքը և մատնանշել համերաշխության համար ճիշտ ճանապարհը։