Search
Close this search box.

«Ոչ»-ի շտաբ կձևավորվի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է Արտախորհրդարանական ընդդիմությունը պլանավորել է իր անելիքները՝ կապված հանրաքվեի հետ։ «Բանակցում ենք հայտնի քաղաքական ուժերի հետ, արդեն իսկ ունենք պայմանավորվածություններ` համատեղ ժողովրդին բացատրելու, թե ինչ է կատարվում այսօր Հայաստանում»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Քաղաքական ուժերը չցանկացան «ոչ»-ի շտաբում լինել, սակայն դա չի նշանակում, որ ակտիվ ձեւով չենք պայքարելու ընդդեմ «այո»-ի` հակաիրավական այս վիճակը կանխելու, հասարակական ներվը թուլացնելու համար։ Պետք չէր, որ քաղաքական ուժերը վերածվեին հակահերոսի, եւ իշխանությունը նրանց թիրախ դարձներ՝ նախընտրեցինք այս մարտավարությունը»,- ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։

«Ոչ»-ի հարթակը զբաղեցնելու է իրավական համքարությունը՝ որպես մասնագիտական պայքարի մարտիկ։ Եթե չանեին, ապա հանրաքվեի ընձեռած հնարավորությունները կփոշիանային` անվճար եթեր, հանձնաժողովի անդամներ նշանակել, հանրաքվեն վերահսկել:

«Իշխանությունները չպետք է մնան առանց վերահսկողության. մեր նախաձեռնության շրջանակն ընդգրկում է այն մարդկանց, ովքեր մեկ շաբաթ առաջ խնդրագիր ներկայացրին հանրապետության նախագահին` չստորագրել հանրաքվեի փաստաթուղթը»,- ասաց «ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը: Իսկ Դուք չե՞ք լեգիտիմացնում հակաօրինական հանրաքվեն։ «Ոչ, այս քայլով հանրաքվեի ողջ հակաիրավական անհեթեթ գործընթացը պահում ենք մեր եւ հասարակության ուշադրության ներքո, որպեսզի էլ ավելի հակաիրավական չդառնա, հարթակ ենք ստեղծում «այո»-ն բացառող կարծիքների համար»:

Please enter a valid URL