Search
Close this search box.

«ՉԻ». Գագիկ Ծառուկյանի և մարզպետ փեսայի հարաբերությունները լարվել են

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ապրիլյան ընտրություններից հետո լարված են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ նրա մարզպետ փեսայի հարաբերությունները։ Նկատենք, որ Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ աշխատելով ՀՀԿ-ի օգտին՝ դավաճանել է աներոջը՝ Գագիկ Ծառուկյանին։

Թերեւս պատահական չէ, որ ԲՀԿ համամասնական ցուցակով պարբերաբար խորհրդարանի տանիքի տակ ծվարած Մուրադ Գուլոյանը այլեւս պատգամավոր չդարձավ ԲՀԿ ցուցակով։ Այդ հանգամանքն էլ պատճառ դարձավ, որ նախկին պատգամավոր խնամին հետագայում հայտնվի սնանկացման փաստի առաջ»։

Մանրամասը՝  թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL