Search
Close this search box.

23-ամյա զինվորի մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննչական խումբը դեպքի վայրում է

Փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, 23-ամյա պայմանագրային զինծառայողի մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննչական խումբը դեպքի վայրում է։

Կատարվում են համապատասխան քննչական գործողութուններ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:

Please enter a valid URL