Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«- Երբ հասարակությունը արհեստականորեն բաժանվում է սևերի ու սպիտակների (ոչ թե քաղաքական ուժերն, այլ, շեշտում եմ, ժողովուրդը),
— երբ գեներալները հայտարարվում են հանցագործներ (ոչ թե կոնկրետ գեներալները, որոնք դատարանի կողմից այդպիսի դատավճռի են արժանացել),
— երբ երկրի ղեկավարը հայտարարում է, որ կան գեներալներ, որոնք ցանկանում են պատերազմ հրահրել ու պարտվել, որպեսզի քաղաքական իրավիճակ փոխվի ու այդպիսիք չեն բացահայտվում ու ամեն ինչ մնում է այնպես, ինչպես կար,
— երբ պատերազմի գոտում գտնվող 150 հազարանոց բնակչությանը ներքաղաքական պառակտման են ներքաշում, դա անվանելով ժողովրդավարություն,
— երբ թույլ են տալիս, որ Հայաստանից Արցախ բախտախնդիրներ ներթափանցեն իրենց աբսուրդ գաղափարներով ու անեն, ինչ ցանկանում են՚
Երբ Արցախի նախագահի գլուխը հրապարակայնորեն «ջարդում» են ու մնում անպատիժ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«- Երբ հասարակությունը արհեստականորեն բաժանվում է սևերի ու սպիտակների (ոչ թե քաղաքական ուժերն, այլ, շեշտում եմ, ժողովուրդը),
— երբ գեներալները հայտարարվում են հանցագործներ (ոչ թե կոնկրետ գեներալները, որոնք դատարանի կողմից այդպիսի դատավճռի են արժանացել),
— երբ երկրի ղեկավարը հայտարարում է, որ կան գեներալներ, որոնք ցանկանում են պատերազմ հրահրել ու պարտվել, որպեսզի քաղաքական իրավիճակ փոխվի ու այդպիսիք չեն բացահայտվում ու ամեն ինչ մնում է այնպես, ինչպես կար,
— երբ պատերազմի գոտում գտնվող 150 հազարանոց բնակչությանը ներքաղաքական պառակտման են ներքաշում, դա անվանելով ժողովրդավարություն,
— երբ թույլ են տալիս, որ Հայաստանից Արցախ բախտախնդիրներ ներթափանցեն իրենց աբսուրդ գաղափարներով ու անեն, ինչ ցանկանում են,
— երբ երկրի ղեկավարն առանց դատարանի որոշման մարդկանց հանցագործ է հայտարարում, երբ խոսքը կորցնում է իր արժեքը՝ առանց դրա համար պատասխանատվության,
— երբ Արցախի նախագահի գլուխը հրապարակայնորեն “ջարդում” են ու մնում անպատիժ,
— երբ իրապաշտպանները դառնում են իշխանամետ քաղաքական գործիչներ, իսկ քաղաքական գործիչները՝ իրավապաշտպաններ,
— երբ հատուկ ծառայությունների բարձր ղեկավարներն ինքնասպանություններ են գործում, իսկ դատարանները շրջափակվում են իշխանության մյուս ճյուղերի կողմից,
— երբ քաղաքական պայքարը խորհրդարանից դուրս ընթանում,
— երբ օրենքն ընտրողաբար է գործում,
— երբ սահմանադրությունն այլևս չի գործում,
— երբ, երբ, երբ ….
Դուք կարծում եք, որ այդ ամենն անհետևա՞նք է անցնելու, երկրում կարգ ու կանոն է հաստատվելո՞ւ, օրինականությունը կգործի՞, իսկ բանակում կլինի կարգապահությո՞ւն»։