Search
Close this search box.

ՖՈՏՈ. Մոսկվայում կովկասցի տղամարդը բռունցքով հարվածել է կուրծքը մերկացրած կնոջ դեմքին

Մոսկովյան մետրոյում տղամարդը հարվածել է իր ընկերոջ խնդրանքով կուրծքը մերկացրած կնոջ դեմքին: Այս մասին հայտնում է ntv.ru-ն:

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 12-ի լույս 13-ի գիշերը, Մոսկվայի մետրոյում: Բռնության ենթարկված աղջկա ընկերուհին համացանցում հրապարակումներ է կատարել միջադեպի վերաբերյալ:

«Մենք լավ տրամադրություն ունեինք, զրուցում էինք, ծիծաղում: Հետո իմ ընկերուհու մոտ նստեց մի երիտասարդ, և նրանք սկսեցին զրուցել: Նա խնդրեց ընկերուհուս ցույց տալ իր կուրծքը՝ լուսանկարելու համար, նա էլ ցուցադրեց,- հրապարակմանը կից գրում է Կարինա Գրաֆենբերգը՝ տուժողի ընկերուհին:

Նրա խոսքով՝ դա դուր չեկավ մետրոյի ուղևորներից մեկին: Ենթադրաբար, դա լուսանկարող տղայի ընկերն էր:

Գրաֆենբերգը նշում է, որ կովկասցու արտաքինով տղամարդը մոտ 25 տարեկան էր, մորուքով և գլխարկով:

«Նա սկսեց գոռալ ընկերուհուս վրա, պահանջել լքել մետրոյի վագոնը, բայց ընկերուհիս պատասխանեց՝ եթե ինչ-որ բան նրան դուր չի գալիս, կարող է ինքը դուրս գալ»,- նշում է աղջիկը:

Տղամարդը հարձակվել է աղջկա վրա, հարվածել նրան բռունցքներով և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին:

Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, սակայն տղամարդուն հաջողվել է փախչել:

Please enter a valid URL