Ոստիկանության փոխգնդապետը հայտնվել է մեղադրյալի աթոռին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արման Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության օպերատիվ-փնտրողական վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալի պաշտոնը, ունենալով ոստիկանության փոխգնդապետի հատուկ կոչում, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, 2015թ հունիսի 23-ին անցել է իր պաշտոնեական լիազորությունները, որը զուգորդվել է բռնություն գործադրելով:
Փոխգնդապետ Արման Ավագյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին, իսկ, ահա, նրա գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը: