Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Օրենքով գողեր»-ի դեմ գործեր են հարուցվել հանցավոր աշխարհում առաջնորդության վերաբերյալ

Հանցավոր աշխարհում առաջնորդության վերաբերյալ քրեական գործեր են հարուցվել «օրենքով գող» Վլադիմիր Ժուրակովսկու, որը քրեական շրջանակում հայտնի է «Պուխլի» մականունով, եւ նրա տարեկից, «Պուզիր» մականունով Խիզիր Ակբուլատովի դեմ, հայտնում է «Պրայմ-Կրայմ» գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ ներկայումս երկու քրեական հեղինակությունները Թուրքիայի տարածքում են:

Փետրվարի 10-ին հաղորդվել էր, որ «օրենքով գող» 28-ամյա Դմիտրի Ճանտուրիային (Միրոն) կարող են վերցնել պետական պաշտպանության ներքո այն բանից հետո, երբ նա հայտարարել էր իրավապահ մարմինների կողմից իրենից կաշառք շորթելու մասին: Գողական աշխարհի համար աննախադեպ փաստ է դարձել բարձրագույն մակարդակի քրեական հեղինակության համագործակցությունը կոռուպցիոներների մերկացման գործում: Միրոնը, որը պաշտոնապես իրեն տուժող է ճանաչել ոստիկանության աշխատակիցների գործողությունների պատճառով, որոնք նրանից խոշոր գումարներ են շորթել, դատարանում լինելու է մեղադրող կողմի վկան:

Please enter a valid URL