Զինվորների առողջական վիճակը բավարար է, միայն մեկ հոգի այս պահին հետազոտվում է «Մուրացան» զինվորական հոսպիտալում։ Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը խոսելով նախօրեին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող ավտոմեքենայի վթարի մասին:
Նա նշեց, որ ավտոմեքենան անսարք չի եղել և կողաշրջման արդյունքում ավտոմեքենային ոչինչ չի եղել․ «Իսկ կողաշրջման պատճառը եղել է վատ եղանակային պայմանները»:
Հիշեցնենք՝ ավտոմեքենայում եղել են 6 հոգի՝ վարորդը և 5 զինծառայող: