Հ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ներկայացրած հաղորդման առնչությամբ հրավիրվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, այս մասին Մարուքյանը նշեց փետրվարի 14-ին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում:
«Երեկ ինձ հրավիրել են քրեական ոստիկանություն, ես այնտեղ համապատասխան բացատրություն եմ տվել, հաղորդումն արձանագրվել է: Համապատասխան մարմիններն ընթացք կտան»,- ասաց Մարուքյանը:
Հիշեցնենք՝ փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ անհայտ անձանց կողմից սպառնալիքներ է ստանում և դրանց վերաբերյալ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հասցեին առերևույթ հնչած սպառնալիքների հարցով գրությունը Գլխավոր դատախազությունն ուղարկել է ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: