Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 31-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է ձյուն մաքրող և աղ ու ավազ շաղ տվող մեքենայի մեջ. կա 5 վիրավոր

Երեկ՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 53-րդ կմ-ում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 31-ամյա Ամիրան Տալոյանի վարած Opel մակնիշի 34 TZ 395 haմարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ՝ 57-ամյա Սահակ Սահակյանի վարած «ՍԻՍՈՒ» մակնիշի 347 ՍԼ 12 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Ա. Տալոյանի ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ, 33-ամյա Բելլա Տալոյանը, 11-ամյա Մարինե Տալոյանը, 34-ամյա Սաման Տալոյանը, 26-ամյա Ջուլիետա Կոկլյանը և 2-ամյա Վիլիխան Կոկլյանը մարմնական վնասվաածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կետրոն։

Օպերատիվ են գործել նաև Ապարանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին։
Կայքը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի։

Please enter a valid URL