Search
Close this search box.

Վանեցյանի կուսակցությանը անդամակցելու են նաև իրավապաշտպաննե՞ր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տպագիր մամուլի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պաշտոնապես հայտարարել էր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին:

Նա նշել էր, որ շուտով այն կգրանցվի: Վանեցյանը միևնույն ժամանակ ձեռնպահ մնաց անուններ հնչեցնելուց, թե ովքեր են լինելու կուսակցության կազմում՝ «քանի որ շատերի հետ եմ բանակցել»։

«Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԱԾ նախկին տնօրենի կուսակցության «կորիզը» կազմելու են ոչ միայն հանրությանը հայտնի ու ոչ այնքան հայտնի քաղաքական դեմքեր, հասարակական գործիչներ, այլ նաև մի շարք իրավապաշտպաններ:

Մեզ չհաջողվեց ճշտել նրանց անունները, սակայն մեր աղբյուրը պնդում է, որ լինելու են նաև ուշագրավ անակնկալներ: Ըստ մեր զրուցակցի, շուտով այս առումով կլինեն հստակեցումներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL