Search
Close this search box.

50-ամյա Ձեր արյունը եռագույն է . . . Խաչիկ Ասրյանը 50 տարեկան է

2020 թվական։ Փետրվարի 13։ Քաղաքամայր Երևան։ Ուղիղ կես դար անց այն Սուրբ օրից, երբ անպարտելի դրոշակ ունեցող Զանգեզուր աշխարհում՝ Բակունցյան Կյորես քաղաքում, ծնվեց գալիքի Առաջնորդը՝ Հայ Ազգի երախտավոր զավակ Խաչիկ Մայիսի Ասրյանը: Նա ծնվեց՝ Ազգի, Հայրենիքի, Բանակի, Պետության նվիրյալն ու Առաջնորդը լինելու համար։
Մեր Առաջնորդի՝ Խաչիկ Ասրյանի պետականաշեն և հայրենանվեր գործունեության դերն ու նշանակությունն անուրանալի են Հայաստան պետության և Հայոց Բանակի կայացման, զարգացման գործում։
Անձնվիրաբար և անմնացորդ նվիրվելով՝ Խաչիկ Ասրյանը հոգի, հույս և հավատ ներդրեց, որպեսզի կայուն հիմքի վրա սկսի բոլոր ժամանակների պահանջները բավարարող բարդ, աշխատանքատար, նվիրում և զոհողություններ պահանջող գործը:
Որպես մեծություն՝ Խաչիկ Ասրյանն անօրինակ է. անպարտելի Առաջնորդ, հավատարիմ ընկեր, սրտացավ բարեկամ, իմաստուն խորհրդատու, ընտանիքի գլուխ, հայրենիքի նվիրյալ, բարձր արժեքների և առաքինությունների մարմնացում-խորհրդանիշ։
Հայաստանն արյանդ մեջ կրող և Հայաստանացա՛ծ Առաջնորդ, Ձեր Ծնունդը, ապրելը և գործելը պատահական չեն, Եռագույնը գունավորել է և Ձեր արյո՛ւնը, Դուք ապրում եք Հայաստանո՛վ, Դո՛ւք եք Հայաստանը, և Դուք Ձեր Առաքելությո՛ւնն ունեք այս կյանքում.
Դուք Առաքյա՛լ եք
Եվ պիտի ապրեք,
Դեռ պիտի ապրեք,
Որ Տունը Հայոց
Նորովի կերտեք,
Որ Հայաստանը
Հավերժ շենացնեք,
Որ պատմությանը
Նոր շունչ հաղորդեք…
Դուք պիտի ապրեք,
Դեռ պիտի ապրեք,
Որ Հայաստանը
Գող-թալանչիներից,
Կոռուպցիոներներից
Հավերժ մաքրված,
Գերօրինական
Ու հզոր տեսնեք…
Դուք պիտի ապրեք,
Դեռ պիտի ապրեք,
Որ կանխեք գալը
Նոր կերպար առած
Աններկա հնի…
Դուք պիտի ապրեք,
Դեռ պիտի ապրեք,
Որ Ձեր պայքարով
Ծովից—ծով Հայքը
Հետ վերադարձնեք…
Դուք պիտի ապրեք,
Այնքան պիտ ապրեք,
Որ մեր Սուրբ Հողը,
Հայոց Բանակը,
Մեր Պետությունն ու
Քաջածին Ազգը
Գերհզորացած և
Անպարտ տեսնեք…
Դուք պիտի ապրեք,
Հավերժ պիտ ապրեք,
Որ Ազգը Հայոց
Ձեր ոգով ապրի,
Որ նենգ թշնամին
Ձեր ահից դողա,
Որ Հայը հավերժ
Իր հողում մնա:
Դուք պիտի ապրեք,
Դեռ պիտի ապրեք,
Որ Առաջնորդի Ձեր տեսակն ի դեմ՝
Մենք՝ «Արծիվներս», հավերժ «թևածենք»…
Դուք պիտի ապրեք,
Ու կապրե՛ք հավերժ…

Այո՛, Դուք պիտի ապրեք, որ Հայաստան աշխարհը վերականգնի դարեր առաջ կորցրած և հեռավոր անցյալ դարձած փառքը, հզորությունը, մեծությունն ու անկոտրում մարտական Ոգին, և որ մենք ավելի մեծ, հզոր, Քրիստոնյա և միասնական Հայաստանում ապրենք: Դուք պիտի ապրեք, քանի դեռ ողջ հայությունը Ձեզ նման չէ մտածում, ապրում և գործում, քանի դեռ բոլորը չեն ճանաչում իրենց մեջ ապրող իսկական Հային։ Հավերժ օրհնությո՛ւն Ձեր անվանն ու սուրբ գործին:
Աստվածահավա՛տ Առաջնորդ-Հրամանատար, թո՛ղ Բարձրյալը լինի Ձեր խորհրդատուն, ուղենշողը և Առաջնորդը:

Ընդունեք մեր՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահության անդամներիս շնորհավորանքը՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ։

Please enter a valid URL