Search
Close this search box.

«Հինգ կատաղած շներ հարձակվել են քրոջս 10-ամյա որդու վրա». պատգամավորն ահազանգում է

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փետրվարի 12-ին՝ օրը ցերեկով, Վանաձորի Լազյան/Տերյան խաչմերուկի մոտակայքում 5 կատաղած շներ հարձակվել են քրոջս 10-ամյա որդու վրա, գցել գետնին։ Բարեբախտաբար, մի քանի պատանիներ նկատել են և, քարերով հարվածելով շներին, իրենց իսկ վտանգի ենթարկելով, կատաղած շներից ազատել երեխային։ Երեխայի մոտ առաջացած վախի ցնցումները դադարեցնելու համար ստիպված բժիշկների միջամտությանն են դիմել, հանգստացնող ներարկել։
Ի՞նչ անել, որ նման դեպքն այլևս չկրկնվեն։ Ակնկալում եմ Վանաձորի քաղաքապետարանի շուտափույթ արձագանքն ու այս խնդրի հրատապ լուծումը։ Չի կարելի թույլ տալ, որ նման միջադեպը կրկնվի, որը կարող էր այլ կերպ ավարտվել, եթե պատանիները օգնության չհասնեին…»:

Please enter a valid URL