Search
Close this search box.

Էս ի՞նչ եք անում, ու՞ր են և ովքե՞ր են պատասխանատուները

Այսօր, Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում ժամկետային 2 զինծառայողներ մահացու հրազենային վիրավորում են ստացել: Հասմիկ Հովհաննիսյանը,ով Արցախի Պաշտպանական բանակում երկու զինվոր է ունեցել, ովքեր մասնակցել են ապրիլյան պատերազմին, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

Էս ի՞նչ եք անում,ու՞ր են և ովքե՞ր են պատասխանատուները:
Հետոն պարզ է.կգրեք երկու տող ցավակցական շաբլոն,կամ կգնաք կծնկեք,գլխիկոր կկանգնեք մայրերի առաջ,փափուկ բարձ կդնեք գլխների տակ ու կանցնեք ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ:

Եթե նախորդ դեպքերի համար այսօր արդեն խստագույնս պատժվածներ լինեին`սա չէինք ունենա:Մի պահ մտե՛ք էդ ծնողների ու զինվորների մաշկի մեջ ,ձեր ամեն օրը ապրե՛ք տագնապի ու վախի ,այլ ոչ թե զինվոր ունենալու հպարտության մեջ ու ձեզ ու ձեր տղաներին էդքան անպաշտպան զգացեք.ձեզնից ոչ մի վայրկյան մի՛ հեռացրեք 18-20 տարեկան տղաների չիրականցած,անհայտ հանգամանքներում փշրված երազների ցավը,ամբողջ ապրելիք կյանքը այլևս ողբի վերածած մայրերի լուռ ու դանդաղ մահը,ցավից կուչ եկած ու մի բուռ դարձած հոր տառապանքը,որ ամբողջ կյանքում գուցե ինքն իրեն չպիտի ների`որդուն մսաղացից փրկել չկարողանալու անճարակությունը:

Մի օր(չէ,չեք դիմանա),լավ մեկ ժամ ապրեք էս զգացողություններով,իջե՛ք ձեր ապահովության բարձունքից ,մեզ ու մեր էրեխեքին էլ նայեք յուրայինի աչքով,գուցե մի բան փոխվի:
Փաստորեն էրեխեքին ուղարկում ենք անհայտություն,ուր ոչ մի պատասխանատու,կարգուկանոն,
սրտացավություն չկա.կան չգրված և գայլային օրենքներ,կամ`բախտը բերել:

Միակ արդարացնող խոսքը`
ԱՆՀԱՅՏ ՀԱՆԳԱՄԱՆՔ
մխիթարողը`
ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵՆ

Please enter a valid URL