Search
Close this search box.

Հաղթական լուր. Գևորգ Ղարիբյանը Եվրոպայի չեմպիոն է

Հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Ղարիբյանը կարիերայի մեջ առաջին անգամ դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնության 60 կգքաշային կարգի եզրափակիչում Ղարիբյանն ուժերը չափեց թուրք Կերեմ Կամալի հետ: Հայ ըմբիշը հաղթեց թուրք մարզիկին 5:5 հաշվով և նվաճեց առաջնության ոսկե մեդալը:

Ղարիբյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից` 9:1 հաշվով գերազանցելով բուլղար ԱվգուստինԲոյանով Սպանովին: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշ պարտության մատնեց ադրբեջանցի ՄուրադԲազարովին` 8:0: Եվ կիսաեզրափակիչում էստոնիայից Հիլարի Մայգիսալուին հաղթեց ժամանիկ շուտ`8:0 հաշվով:

Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Please enter a valid URL