«Իրավունք»-ի տեղեկություններով, ԱԺ նախկին պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող որոշ գործարաններում աշխատավարձ ստանում են 3000-5000 դրամ պակաս։ Օրինակ՝ 70.000 դրամ ստացող աշխատակիցը ստանում է 65.000 դրամ, անհայտ պատճառներով։
Մեր տեղեկություններով, սա առաջին դեպքը չէ, ավելին՝ Ալեքսանյանին պատկանող որոշ գործարաններում արդեն մի քանի ամիս է, ինչ այս պատկերն է։ Մեր աղբյուրի խոսքով, շատ աշխատակիցներ ցանկանում են դուրս գալ աշխատանքից, ինչպես ավելի վաղ հայտնել էին, Ալեքսանյանին պատկանող որոշ գործարաններում արտաժամ աշխատանքի դիմաց գումարի փոխարեն կարկանդակ եւ պոնչիկ են բաժանում։