Search
Close this search box.

Դավիթ Հարությունյանը վտանգավոր տենդենց է նկատում Նիկոլ Փաշինյանի մոտ

Վարչապետի մոտ մի վտանգավոր տենդենց է նկատվում: Այս մասին հայտարարել է ՀՀ Արդարդատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Եթե որևէ մեկը իր հետ համաձայն չէ, ապա հակաժողովրդական է։ Ես կարծում եմ՝ չի կարելի «վարչապետ» և «ժողովրդավարություն» բառերի միջև դնել հավասարության նշան։ Չի կարելի ասել՝ եթե ինչ-որ մեկը չի կիսում վարչապետի կարծիքը, համաձայն չէ հանրաքվեի հետ և անգամ «Ոչ» է քարոզում, առաջարկում է բոյկոտել, համարում է, որ հակասահմանադրական է հանրաքվեն, հակաժողովրդավարական է, իսկ ովքեր ծափահարում են վարչապետ Փաշինյանին, ժոովրդավարական ուժեր են»,-ասել է նա:

Հարությունյանի խոսքերով, չկա որևէ բռնապետություն, որտեղ նույն մոտեցումը չի եղել. «Սա է մտահոգիչ»։

Please enter a valid URL