Դավիթ Բաբայանն իր թեկնածությունն է առաջադրել Արցախի նախագահի պաշտոնում.
«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
Օրենքի պահանջի համաձայն՝ այսօր Արցախի պահպանողական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2020թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար Հանրապետության նախագահի թեկնածու Դավիթ Կլիմի Բաբայանի գրանցման փաստաթղթերը, ինչպես նաեւ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար Արցախի պահպանողական կուսակցության ընտրական ցուցակի գրանցման փաստաթղթերը»,-ասված է Բաբայանի հայտարարության մեջ: