Search
Close this search box.

«Սասնա ծռեր»-ի անդամներն ու աջակիցները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը

«Սասնա ծռեր»-ի անդամներն ու աջակիցները փակել են Երևան-Գյումրի ճանապարհի Արթիկի հատվածը ։ Նրանք պահանջում են «Սասնա ծռերի» 2 անդամներին՝ Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին ազատ արձակել․

« Այսօրվա վարչապետը այն ժամանակ ասում էր, որ «Սասնա ծռերը» ահաբեկիչներ չեն, որ նրանց ճանաչում է, այսօր նրանք անազատության մեջ են։ Պարոն վարչապետ, սթափվեք, մենք այն ժամանակ պայքարում էինք նախկին իշխանության դեմ, այժմ պայքարում ենք, որ նոր իշխանությունը սխալներ չգործի»,- ասաց ծռերի համակիրներից մեկը։

Նշենք, որ Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը կալանավորված են «Արմավիր» ՔԿՀ-ում։ ՊՊԾ գնդի գրավման գործով բոլոր ամբաստանյալների խափանման միջոց կալանքը փոխված է չհեռանալու մասին ստորագրությամբ կամ գրավով ազատմամբ, միայն Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանն են շարունակում մնալ կալանքի տակ:

Հիշեցնենեք նաև, որ ի թիվս այլ հանցանքների, նրանք մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավման ժամանակ 3 ոստիկանի սպանության համար։

Please enter a valid URL