Search
Close this search box.

ՖՈՏՈ. 150-ից ավելի ավտոմեքենաներ ու «պրիսյագի» մեկնող մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ ու հղիներ, մնացել են Սյունիքի մարզում` բաց երկնքի տակ

Երեկ՝ փետրվարի 11-ին, եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ բուքի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 205 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Իշխանասարի խաչմերուկում, ինչպես նաև նույն ճանապարհահատվածի 235 կմ-ում, Գորիսի վարչական տարածքում, 150-ից ավելի տրանսպորտային միջոցներ չեն կարողանում տեղաշարժվել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ «շրջափակման մեջ հայտնված» քաղաքացիներն ասել են. «Գնում էինք զինվորական երդմնակալության, սակայն հասել ենք Իշխանասար ու չենք կարողանում հասնենք Գորիս։ Ողջ գիշեր մնացել ենք բաց երկնքի տակ։ Զանգահարել ենք մի քանի կառույցների, բոլորը նույն էին ասում՝ կմոտենանք, կմոտենանք, բայց այդպես էլ չտեսանք նրանց։ Միայն ՃՈ աշխատողների ենք տեսել, որոնք էլ մեզ նման սառած սպասում են, թե Ճանշինը ե՞րբ կբացի ճանապարհը։ Այս պահին էլ դեռ գտնվում ենք Իշխանասարի խաչմերուկում։ Ոմանք էլ Գորիսից դեպի Սիսիան չեն կարողանում մոտենան։ Ուզում ենք՝ պատկան մարմիններին տեղեկացնեք, որ ինչ վիճակ է տիրում այդ հատվածներում։ Սպասողների մեջ կան նաև երեխաներ, մեծահասակներ, նույնիսկ հղիներ»։

Կայքի տեղեկացնում է նաև, որ ճանշինականներն աշխատանք տանում են, պարզապես նրանց աշխատանքին խանգարում են ուժեղ բուքը, որի հետևանքով բացված ճանապարհը նորից լցվում է ձյան հաստ շերտով։

Please enter a valid URL