Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը հայտարարել է, որ նոր տիպի կորոնավիրուսն արդեն ունի իր պաշտոնական անվանումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«ԱՀԿ-ի, ՄԱԿ Պարենի համաշխարհային կազմակերպության եւ Կենդանիների առողջության պահպանման համաշխարհային կազմակերպության կողմից համաձայնեցված կանոնների համաձայն մենք պետք է գտնեինք պաշտոնական անվանում, որը կապված չէր լինի աշխարհագրական անվանումների կենդանիների անվանումների կամ մարդու ու մարդկանց խմբի անվանման հետ, կլիներ հեշտ արտասանվող եւ կապված հիվանդության հետ»,- մանրամասնել է ԱՀԿ ղեկավարը նշելով, որ այն կոչվել է CO /կորոնավիրուս/ VI /վիրուս/ D /հիվանդություն/։
Նշենք, որ ներկայումս վիրուսակիրների թիվը 42368 թ, մահացությունը՝ 910, ապաքինվել է 3996 մարդ։