Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ քաշային Էդմոնդ Նազարյանը, ով օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է, եզրափակիչ գոտեմարտում՝ 7:3 հաշվով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Կաբալոևին:
Այսպիսով, Բուլղարիան ներկայացնող 18- ամյա մարզիկը նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Նազարյանը ՝ 7:5 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիին: