Հիմա կա իրավիճակ, երբ ստեղծվել է խրամատ, որտեղ հավաքվել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Միքայել Մինասյանը, հանրապետական բեկորները և մի քան ակտիվիստ, ովքեր որոշել են որ վիրավորանք հնչեցնելով կարող են քաղաքական գործիչ համարվել: ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ հետագայում էլ հանրաքվեներ կլինեն Սահմանադրության փոփոխությունների մասին.
«Հրայր Թովմասյանն ասում է, որ պահում է այդ խրամատը: Իսկ մենք ժողովրդին ասում ենք, որ իրենց ընտրյալներն ենք: Դուք եք մեզ ընտրել, իրավունք, օրենք ծնողը դուք եք: Մենք ասում ենք, որ հավաքվել են ու ուզում են հեղափոխությունը մեր, ձեր ձեռքից խլեն: Մենք ասում ենք, որ 5 րոպեյվա ընթացքում վերջ կդնենք այդ խրամատին ու այնտեղ հավաքված մարդկանց, ովքեր փորձում են խլել հեղափոխությունը»:
Սիմոնյանի խոսքերով, հեղափոխությունը ՀՀ ժողովրդինն է և ժողովուրդը պետք է գնա ու վերջակետ դնի այդ հեղափոխությանը.
«Վարչապետը հայտարարել է, որ լինելու են ուղիղ հանրաքվեներ, որտեղ ժողովուրդը որոշում կկայացնի: Սա դրա արտահայտումն է, և որևէ իրավապաշտպան չի կարող կասկածի տակ դնել հանրաքվեի գաղափարը, ինչի մասին խոսել է նաև ԲՀԿ-ի ղեկավարը»:
ԱԺ փոխխոսնակը նաև վստահ է, որ «ոչ»-ի ճամբար կլինի։