Այսօր մոտ 30 րոպե փակ էր Բաղրամյան պողոտան բոլոր տեսակի մեքենաների համար: Մարդիկ կանգառներում անհույս սպասում էին, չիմանալով երբ կվերականգնվի երթևեկությունը: Պարզվում է պատճառը նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցող պաշտոնական արարողությունն էր:
Հանրապետության նախագահը նստավայրում տեղի էր ունենում պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Արարողության ամբողջ ընթացքում շարքային բայց հպարտ ՀՀ քաղաքացիները չգիտեին ինչ ճանապարհով հասնեն աշխատավայր, հիվանդանոց կամ տուն:
Armlife.am