Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին

Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցագորգ դուրս եկավ նաև օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Մեր մարզիկն իր մրցակցի` թուրք Չենկ Իլդեմի դեմ գոտեմարտում նրան տվեց միայն մեկ միավոր` փոխարենը վաստակելով 7-ը: Այսպիսով` Օլիմպիական չեմպիոնը մեկնարկեց հաղթանակով:

Ալեքսանյան-Իլդեմ գոտեմարտի առաջին մրցափուլում Ալեքսանյանն անմիջապես օգտագործեց իր հնարավորությունն ու պարտերից գլորումներով վաստակեց հինգ միավոր: Երկրորդ մրցափուլում Իլդեմը ոչինչ չկարողացավ անել: Գոտեմարտը նույնիսկ մի փոքր լարվածություն ստացավ, քանի որ Իլդեմը արմունկով խորամանկ հարված հասցրեց մեր ըմբիշին:

Բայց Ալեքսանյանի զայրացած դեմքն ու մրցավարների մոտեցումը տեսնելով` Իլդեմը ներողություն խնդրեց ու, ևս երկու միավոր զիջելով Ալեքսանյանին, հեռացավ գլխիկոր: Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանը մրցելու է բուլղարացի Կիրիլ Միլենովի հետ:

Please enter a valid URL