Վերաքննիչ դատարանը ազատ է արձակել Նորայր Փանոսյանին, հայտնում է Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Նորայր Փանոսյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է, ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետը։
Փանոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։