Փետրվարի 9-ին Վանաձոր քաղաքում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով քրեական հեղինակություն է սպանվել։ Ոստիկանությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ փետրվարի 9-ին ահազանգ են ստացել, որ շենքերից մեկի մոտակայքում կրակոցի ձայներ են լսվում և վնասվել են ահազանգողի տան ապակիները։
«Մեկնել է օպերատիվ-քննչկան խումբ։ Նույն օրը՝ ժամը 19։30-ին Վանաձոր ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխվել են երկու քաղաքացիների դիակներ՝ առկա վնասվածքներով։ Ինչպես նաև հրազենային վնասվածքով հիվանդանոց են ընդունվել ևս երկու քաղաքացի։
Հետագայում՝ արդեն 02։10
«Վանաձոր» ԲԿ-ից նորից հաղորդում է ստացվել, որ ձախ բազուկի շրջանի հրազենային վնավածքով իրենց մոտ քաղաքացին բուժօգնություն է ստացել»,- ասացին ոստիկանությունից։
Նրանց փոխանցմամբ՝ այս պահին ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությունում նախաքննություն է կատարվում։ «Փաստինֆո»-ն փորձել է ՔԿ-ից մանրամասներ պարզել, սակայն մեզ ասացին, որ չեն կարող տեղեկատվություն տրամադրել՝ նշելով, որ պաշտոնական հաղորդագրություն կտարածեն։
Իսկ մամուլում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի, 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասի հակտանիշներով, այն է՝ սպանության փորձը, սպանությունը և ապօրինի զենք-զինամթերք պահելը։
Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ սպանված անձանցից մեկը եղել է քրեական հեղինակություն։