Search
Close this search box.

Տիգրան Ուրիխանյանը դուրս է գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հայտարարություն է տարածել. «Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու վերաբերյալ: Տիգրան Ուրիխանյանը «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության կազմում անցել է երկարամյա քաղաքական ճանապարհ, սակայն այս փուլում պատգամավորի մոտեցումներն ու սկզբունքերը համահունչ չեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մոտեցումների հետ: Այդ իսկ պատճառով այս պահից սկսած «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը դադարեցնում է համագործակցությունը Տիգրան Ուրիխանյանի հետ: Վերջինս իր գործունեությունը շարունակելու է անկախ պատգամավորի կարգավիճակով»:

Please enter a valid URL