Չնայած սահմանադրական հանրաքվեի որոշումն ընդունված է, բայց այս օրերին կառավարության տարբեր ներկայացուցիչներ զանգահարում են ՍԴ դատավորներին եւ առաջարկում հանդիպել Նիկոլ Փաշինյանի, Տիգրան Ավինյանի կամ Ռուստամ Բադասյանի հետ: Իշխանությունը լուրջ մտահոգություն ունի ապագա հանրաքվեի ելքի հետ կապված, ինչի մասին են վկայում նաեւ սոցիոլոգիական հարցումները:
Իշխանությունը հույս ունի, որ կկարողանա համոզել ՍԴ դատավորներից մի քանիսին՝ մինչեւ փետրվարի 27-ը վաղաժամկետ կենսաթոշակի դիմումներ գրել, եւ այդ հիմքով էլ կչեղարկեն հանրաքվեն: Պատճառը միայն այն չէ, որ հանրաքվեի նախագիծն ընդունվել է Սահմանադրության կոպիտ խախտմամբ, նրանք հասկանում են, որ նախագիծը Վենետիկի հանձնաժողով չուղարկելը ծանր հետեւանք է ունենալու իրենց եւ երկրի համար, եւ հանրաքվեն չեղարկելն ամենաձեռնտու տարբերակն է:
Մենք տեղեկացանք, որ հատկապես ինտենսիվ աշխատում են 3 դատավորի վրա, որոնցից մեկը Ֆելիքս Թոխյանն է։