Search
Close this search box.

«Հրապարակ». Հանրաքվեի կազմակերպման «աբսուրդները»

Նախօրեին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ԱԺ էր գնացել: «Քննարկման խնդիրները շատ էին, նախ` հանրաքվեի կազմակերպման, առաջին հերթին հանձնաժողովների անդամների, տեղերի հարցը: Այս պահին քննարկվում է` հանձնաժողովականները, մնացյալ ընտրությունների նման, լինեն ֆրակցիաների կողմի՞ց նշանակված, թե՞ ոչ։

Հանրաքվեի դեպքում հանձնաժողովները 7 հոգուց են. 2-ը՝ «Այո»-ի շտաբից, 2-ը՝ «Ոչ»-ի, 3-ը` տեղամասային ընտրական հանձնաժողովից։ Աբսուրդն այլ տեղ է` անհրաժեշտ է 4 հազար հոգի, որոնք պետք է ունենան հանձնաժողովի անդամի լիցենզիա»,- ասաց իմքայլական մեր աղբյուրը:

Այդքան լիցենզիա ունեցող մարդիկ հիմնականում ունի ՀՀԿ-ն՝ նախորդ խորհրդարանական ընտրությունների հանձնաժողովների անդամներ էին։ «Եվ սա միակ աբսուրդը չէ. որպեսզի ֆրակցիաների վրա դրվի այդ գործառույթը, պետք է փոփոխություններ կատարվեն Ընտրական օրենսգրքում եւ «Հանրաքվեի մասին» օրենքում, որոնք սահմանադրական օրենքներ են, եւ զուտ ֆիզիկապես թերեւս դժվար է․․․

ժամկետների խնդիր կա՝ դրանք նախագահի ստորագրությունից հետո են սկսում գործել։ Էս շաբաթ արեցինք` արեցինք. հանձնաժողովի անդամները մինչեւ մարտի 1-ը պետք է հայտնի լինեն»:

Please enter a valid URL