Search
Close this search box.

Արա Բաբլոյանը մեկնաբանել է նոր մեղադրանքը

«Մեղադրանքի էությունն այն է, որ Ազգային ժողովում 2018 թվականի մարտ ամսին տեղի է ունեցել ենթադրյալ ապօրինություն։ Նման պնդում կատարողները պարզապես չեն տիրապետում սույն գործի մանրամասներին և իրավական հիմքերին,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում մեկնաբանելով նոր մեղադրանքն, ասել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։

«Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության ամենաառանցքային հարցը և որոշիչ օրերը, այդ թվում՝ ըստ քրեական գործի նյութերի, հանդիսանում են մարտի 5-ը, երբ հրապարակվել է Գագիկ Հարությունյանի հրաժարականը և մարտի 12-ը, երբ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 7-օրյա ժամկետի պահպանմամբ հայտարարություն է տարածվել Գ. Հարությունյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ։
Սահմանադրության և կանոնակարգ օրենքի պահանջների պահպանմամբ ներկայացվել է ՍԴ նախագահի թեկնածու։

Ազգային ժողովի նախագահի պարտականությունն է ապահովել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, ինչն իրականացվում է պատգամավորների և աշխատակազմի գործունեության միջոցով։

Վերջիններս, մշակելով համապատասխան փաստաթղթերը, ղեկավարվելով վերաբերելի օրենքով, տրամադրել են ինձ Սահմանադրական դատարանի նախագահի հրաժարականի և հետագա գործընթացի վերաբերյալ հայտարարությունները ստորագրության, ինչը և ես արել եմ։ Ես երբեք ինձ թույլ չեմ տվել միջամտել ԱԺ աշխատակազմի գործունեության կամ որևէ այլ կերպ ուղղորդել իրենց։

Հիշեցնենք, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա, հոկտեմբերի 28-ին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու եւ պաշտոնական կեղծիքի համար։

Գլխավոր դատախազությունն այսօր երկրորդ անգամ չհաստատեց Արա Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկեց ՀՔԾ՝ լրացուցիչ քննության՝ նշելով, որ համաձայն չէ արարքի որակման հետ։ Մասնավորապես՝ ըստ դատախազության մեղադրանք պետք է առաջադրվի ոչ թե ՍԴ լիազորություններին տիրանալու, այլ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL