Քիչ առաջ ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որին մասնակցել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Hraparak.am-ի տեղեկություններով քննարկվել է ապրիլի հինգին կայանալիք սահմանադրական հանրաքվեին վերաբերող կազմակերպչական հարցեր:
Որոշում է կայացվել, որ «Այո»-ի շտաբը կգլխավորի Տարածաքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններին եւս Պապիկյանն էր «Իմ քայլի» նախընտրական շտաբի ղեկավարը: