«Մուլտի Վելնես» մարզառողջարանային համալիրի բազայի հիման վրա ստեղծված «Մուլտի ֆայթ» ակումբը շուտով կկազմակերպի իր առաջին միջազգային մրցաշարը, որը Հայաստան կբերի աշխարհահռչակ մարզիկների: Մարտական այս ակումբը արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել ինչպես արտասահմանցի, այնպես էլ հայ մարզիկների հետ: Հենց «Մուլտի Ֆայթ» ակումբի հրավերով Հայաստան են ժամանել Ռուսաստանում բնակվող MMA-ի մարտիկներ Արման Ծառուկյանն ու Դավիթ Խաչատրյանը, որոնք շրջել են «Մուլտի Վելնես» մարզառողջարանային համալիրում ու ծանոթացել մարզակառույցի հնարավորություններին: